Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ օգնել իր երկրին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է PressTV-ն:
Ռոուհանիի խոսքերով՝ ԱՄՆ-ի իշխանությունները ստում են՝ ասելով, թե ուզում են օգնել Թեհրանին: «Մեր քաղաքացիները շատ լավ են հասկանում, որ դուք խաբում եք, որ դուք ճիշտ չեք խոսում,- հայտարարել է նա:- Եթե դուք իսկապես անկեղծ եք, դուք պետք է առնվազն հանեք դեղերի վրա դրված պատժամիջոցները: Ու դուք պետք է խոստովանեք, որ սխալ եք վարվել իրանցիների հետ ու պետք է ներողություն խնդրեք նրանցից»,- ասաց նա:
Փետրվարի վերջերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, բավական է միայն Իրանը խնդրի:
Հավելենք, որ Իրանում կա կորոնավիրուսով վարակված 2922 մարդ, մահացել է 92-ը: