Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման շուրջ՝ 1 մլրդ դոլարի չափով:
«Մենք պայմանավորվել ենք ՌԴ նախագահի հետ, և այսօր մեր վարչապետը բանակցություններ կվարի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ»,- ասել է Լուկաշենկոն:
«Մենք վերապրեցինք ընտրությունները, մենք վերապրեցինք գործադուլները, փողոցներում անկարգությունները: Մենք այդ ամենը վերապրեցինք: Կվերապրենք նաև սա»,- ասել է Լուկաշենկոն: