Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպան Միքայել Աղասանդյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի ՝ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
 
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատել է ԱԳՆ գլխավոր դեսպան Անդրեյ Շվեդովին: