ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Եվդոկիմովին նշանակել է Ադրբեջանում դեսպան՝ Միխայիլ Բոչարնիկովին ազատելով այդ պաշտոնից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրերից մեկի տեքստում։
Մեկ այլ հրամանագրով այս պաշտոնից ազատվել է Միխայիլ Բոչարնիկովը, ով 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը։
Եվդոկիմովը ծնվել է 1959 թվականին։ Նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ 2011 թվականից նա զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրենի պաշտոնը, որը պատասխանատու է ասոցացման ոլորտում բազմակողմ համագործակցության համար։