Աղքատությունը, առողջությունը, կրթությունը և ենթակառուցվածքային խնդիրները Ռուսաստանի հիմնական թշնամիներն են: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ՝ թվարկելով երկրում առկա խնդիրները: Նա նախարարների կաբինետին կոչ է արել աշխատել առավել ինտենսիվ եւ արդյունավետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սա է մեր հիմնական թշնամին, և հիմնական նպատակը' մեր երկրի քաղաքացիների կյանքի մակարդակի և որակի բարելավումն է », - ասել է պետության ղեկավարը:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանում դեռ անելիքներ կան: Նա փոխվարչապետներին կոչ է արել ստեղծել իրենց թիմերը' նախարարների կաբինետի և գերատեսչությունների բոլոր ոլորտներում առաջադրանքների արագ և արդյունավետ իրականացման համար:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ թե՛ հիմնարար խնդիրների իրականացումը, թե՛ կառավարության ամենօրյա աշխատանքը կարեւոր են: Նա հավելել է, որ հույսը դնում է կաբինետի ակտիվ և արդյունավետ աշխատանքի վրա: