ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։ Հեռարձակումն իրականացվել է կազմակերպության կայքում։

Նախաձեռնությանը սատարել է 93 երկիր, դեմ՝ 24, այդ թվում՝ Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Սիրիան, Վիետնամը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։ Եվս 58-ը ձեռնպահ են մնացել։

«Կողմ» քվեարկողների թվում էին Սերբիան և Հունգարիան, իսկ ահա Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը չեն քվեարկել: