Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է միջոցներ ընդունել, որոնք նախատեսում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների արգելքի վերացում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Պուտինը հանձնարարել է երկու երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանակցություններ անցկացնել Թուրքիայի կառավարության հետ:
Ռուսաստանից Թուրքիա չարտերային չվերթերը կասեցվել են նախորդ տարվա նոյեմբերի 28-ի թիվ 583 հրամանով: