ՌԴ Վնուկովո օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վիտալի Վանցևը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ թուրքական շուկան կփակվի ռուս ավիաընկերությունների համար արդեն եկող շաբաթ, հայտնում է Газета.Ru-ն:
«Երկուշաբթի մենք հաստատել ենք 2016թ. նոր նպատակային ցուցանիշները և սկսել ենք կազմել բյուջեն: Դեռևւս չենք էլ փորձում վերանայել ցուցանիշները: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Չնայած վստահ եմ, որ ոչ մի դրական տեղաշարժ չի լինի, և թուրքական շուկան ամենայն հավանականությամբ կփակվի: Ուղղակի հնարավոր է քաղաքական իրավիճակից ելնելով, դա այդքան շուտ տեղի չունենա»,- ասել է Վանցևը: