Այն բանից հետո, երբ Թուրքիան խոցել է ռուսական ռմբակոծիչը և պարզվել է, որ նա Սիրիայում բացահայտ աջակցում է «Ալ-Քաիդա»-ին, ինչպես նաև թաքուն առևտրով զբաղվում ԻԼԻՊ-ի հետ,Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյանների միջև մի շարք հանդիպումներ տեղի ունեցան: Անցավ որոշ ժամանակ, և Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այդ մասին «Czech Free Press»-ում գրում է Լադիսլավ Կաշուկան:

 

 

Զինված հակամարտության բռնկումից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին: Հեշտ է կռահել, որ դա Ռուսաստանին, որը Հայաստանի ռազմական և տնտեսական վաղեմի դաշնակիցն է, ևս մեկ զինված հակամարտության մեջ ներքաշելու փորձ է:

 

 

Թուրքիան այժմ իսկական պարգև է ԱՄՆ-ի համար, քանի որ մարդկանց մեծ մասը հավատում է, որ այ ամենը, ինչ այսօր Թուրքիայի կողմից Ռուսաստանի դեմ է ձեռնարկվում, ծնվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխում: Սակայն ճշմարտությունն այն է, որ նույնիսկ Էրդողանը այնքանով խելագար չէ, որ սկսի Ռուսաստանի դեմ գործել, առանց ԱՄՆ-ի աջակցության: Իհարկե, ամերիկացիները երբեք ոչ մի նման բանում չեն խոստովանում, ինչպես նաև նրանում, որ «արջին ծուղակի մեջ գցելու» օպերացիայի ձախողման դեպքում, նրանք շատ հանգիստ կերպով Թուրքիային ծանր կացության մեջ կթողնեն: