Թուրքիայի գործողությունները, որը խոցել է ռուսական Սու-24 իքնաթիռը, հանգեցրել են նրան, որ խաթարվել են երկարատև բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի ու Ռուսաստանի միջև, այդ թվում՝ Էկոնոմիկայում և հումանիտար ոլորտում, այդ վնասը դժվար կլինի լրացնել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունների անխոհեմ հանցավոր գործողությունները, որը խոցել է ռուսական ինքնաթիռը, հանգեցրել են երեք հետևանքների:
«Առաջինը՝ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների սրվելը, ինչը չի կարող արդարացվել որևէ շահով, ներառյալ պետական սահմանների պաշտպանությունը: Երկրորդ՝ Թուրքիան իր գործողություններով ըստ Էութան ցուցադրեց, որ պաշտպանում է «Իսլամական պետության» զինյալներին: Երրորդ՝ խախտվել են Ռուսաստանի և Թուրքիայի տևական բարիդրացիական հարաբերությունները:
Այդ վնասը դժվար կլինի վերականգնել, դրա ուղղակի հետևանքը կարող է դառնալ մի ամբողջ շարք կարևոր համատեղ նախագծերից հրաժարվելը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը»,- ընդգծել է Մեդվեդևը: