ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ:

Գնդապետ Առաքել Մարտիկյանը ծնվել է 1962թ.-ին Երևանում: 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ' հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ: 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան: Պարգևատրվել է ՀՀ կառավարական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի 2 դուստր: