ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պ. Հովհաննիսյանին  ԵՎրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի միջոցների վարչությունից: 

 

 

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.

 

 

Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»,-նշված է հրամանագրում: