ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԺ-ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակել ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Կառավարության պաշտոնական տեղեկագրից, որտեղ մասնավորապես ասվում է.

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: