Ա. Պապիկյանին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատվելու մասին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի միջոցների վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' որոշում եմ.
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: