Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշոտանական տեղեկագրից, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Արմեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: