ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Գևորգյանը:

 

Վարչապետի որոշման մեջ մասնավորապես նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Աննա Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից»։