Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն այսօր ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի լիազորություններից: Aravot.am-ի տեղեկություններով' Նարեկ Գալստյանը նաեւ ընտրվել է ՍԴՀԿ ապենապետ: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Նարեկ Գալստյանը հաստատել է տեղեկությունները, սակայն հրաժարվել է որեւէ մեկնաբանությունից:
168.am-ը տեղեկացրել էր, որ մինչև համագումարը որոշված էր, որ ատենապետ պետք է ընտրեն Նարեկ Գալստյանին, ում այդ նպատակով ընտրեցին վարչության անդամ: Բայց Գալստյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է, իսկ ատենապետ ընտրվելու դեպքում նա պետք է հրաժարվի այդ պաշտոնից, իսկ այդ հարցը պետք է հստակեցնի վարչապետ Տիգրան Սարգսյանը: