ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետիս Բերբերյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Այդ մասին տեղեկացրին կառավարությունից:

Բերբերյանը վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվել էր ապրիլի 19-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը: