Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Բաբայանը:
Թե ո՞րն է պատճառը և արդյոք այլ աշխատանքի անցնելու է, թե ոչ՝ Բաբայանը չմանրամասնեց․ «Հիմա ոչ»,- նշեց նա։
Նշենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետ է նշանակվել 2018 թվականի հունիսի 27-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։