ՀՀ տարածքային կառարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանը նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն և վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

 

Վահե Հակոբյանի հրաժարականի մասին լուրերը ակտիվորեն շրջանառվում էին դեռ առավոտից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ոչ հաստատել էր, ոչ էլ հերքել էր լուրը՝ ընդգծելով, որ պաշտոնապես որևէ հայտարարություն չի եղել: