ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել, որում ասված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»: