ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագարած հրամանագրով` Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: