Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: