«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, որի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լեւոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը եւս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, ի դեպ` Թրյուդոն միակն էր աշխարհի գերտերություններից (Կանադան G7-ի անդամ է), որ դեկտեմբերյան խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` դիվանագիտական կորպուսում շարունակվում է նոր թեկնածուների փնտրտուքը։ Սակայն կան մարդիկ, որոնք մերժում են առաջարկները, օրինակ՝ ԱԳՆ միջազգային կապերի վարչության պետ Վահրամ Կաժոյանը մերժել է Վիետնամում դեսպան աշխատելու առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում