Հայաստանում Արգենտինայի դեսպան Ալվարես Դիեգո Ռիվերային կփոխարինի փաստաբան Գոնսալո Ուրիոլաբեիտիան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Prenarmenia.com.ar-ը, հրամանն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկատուում' երկրի Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների եւ երկրի արտաքին գործերի նախարար Հեկտոր Թիմերմանի ստորագրությամբ:
Մինչ Հայաստանում դիվանագիտական գործունեության մեկնարկը, Ուրիոլաբեիտիան, Բրազիլիայում Արգենտինայի դեսպանատան մամուլի ծառայության աշխատակիցն էր:
2010թ.-ից աշխատել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունում: Նա փաստաբան է, նաեւ սովորել է դիվանագիտական դպրոցում: