ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն, Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները Հայաստանում են ՀՀ զինված ուժերում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինվորական ստորաբաժանումների օպերատիվ ծավալման շրջանների ուսումնասիրման օպերատիվ դաշտային երթին մասնակցելու նպատակով: