ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Մինսկում հունիսի 12-ից 14-ը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված կազմզորահավաքային և ռազմական բժշկության հարցերով աշխատանքային հանդիպումներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: