Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորմանը լրացուցիչ դինամիկա հաղորդելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
«Երեք երկրների նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարությունը, որում արտահայտվում է հավատարմություն քաղաքական կարգավորման կայուն առաջընթացի հարցում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- հավելել է նա: