Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրատնտեսական համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հրատապ թեմաներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

 

«Ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրագործման կարևորությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ: