Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող պատժիչ գործողության կապակցությամբ: Այդ մասին մայիսի 30-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

 

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է լուրջ մտահոգությունը Ուկրաինայի հարավ-արևելքում Կիևի պատժիչ գործողության կապակցությամբ: Հույս է հայտնվել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կդադարեցնի ուժային գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ և ձեռնամուխ կլինի տարածաշրջանների ներկայացուցիչների հետ ուղղակի երկխոսության հաստատմանը»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: