Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն Է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքում շարունակվող պատժիչ գործողության կապակցությամբ: Այդ մասին մայիսի 30-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Վլադիմիր Պուտինն ընդգծել Է լուրջ մտահոգությունը Ուկրաինայի հարավ-արեւելքում Կիեւի պատժիչ գործողության կապակցությամբ: Հույս Է հայտնվել, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կդադարեցնի ուժային գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ եւ ձեռնամուխ կլինի տարածաշրջանների ներկայացուցիչների հետ ուղղակի երկխոսության հաստատմանը»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: