ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ստեղծված իրադրությունը «քաղաքական ու դիվանագիտական միջոցներով» կարգավորելու օգտին: Այդ մասին ասված Է Չինաստանի Ագ նախարարության հայտարարության մեջ:
«Չինական կողմը ուկրաինական հարցում անկողմնակալ ու արդար դիրք է բռնել: Ուկրաինայի իրադրությունը չափազանց բարդ է, ներկա պայմաններում բոլոր կողմերին անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը եւ զսպվածությունը, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Անհրաժեշտ է պահպանել ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով լուծելու ուղեգիծը»,- ընդգծել է Սի Ցզինպինը:
ՉԺՀ-ի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ «համապատասխան բոլոր կողմերին կհաջողվի տարաձայնությունները լուծել երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով»:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հանդես է գալիս միջազգային հարաբերություններում պատժամիջոցների սպառնալիքի պրակտիկայի դեմ: