ԱՄՆ և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ-ին:
ԱԳՆ-ի տարածած տեքստում ասվում է.
«Քննարկվել է ռուս-ամերիկյան հետագա շփումների ժամանակացույցը, այդ թվում համաձայնացվել է ԱՄՆ Ֆերբենքսում մայիսի 10-11-ը Արկտիկյան խորհրդի նախարարական նիստի շրջանակներում հանդիպումը: Արտգործնախարարները նաև կարծիքներ են փոխանակել մայիսի 3-4-ը Աստանայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման վերաբերյալ»: