ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներին հասկանալ է տվել, որ Ռուսաստանը չի օգնելու այդ երկրներին՝ երկկողմ հարաբերությունները խորտակելու իրենց ցանկության մեջ: Այս մասին ապրիլի 14-ին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը («Միասնական Ռուսաստան»):
«Պատասխանը փայլուն էր: Վլադիմիր Պուտինը հասկանալ է տվել, որ Պյոտր Պորոշենկոն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատել են կարմիր գիծը: Եվ եթե նրանք ցանկանում են, որպեսզի հարաբերությունները խորտակվեն, մենք չենք կարող նրանց օգնել»,- ասել է Նիկոնովը է ռուսական առաջին հեռուստաալիքի եթերում:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան և Թուրքիան տառապում են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզումից:
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ կապի» ընթացքում հնչած հարցին հետևյալ պատասխանն է տվել. «Եթե որևէ մեկը որոշել է խորտակվել, նրան փրկելն անհնար կլինի: Բայց մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, եթե նա ինքը դա ցանկանա»,- ասել է Պուտինը: