Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ եվրախորհրդարանականները Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ բանաձև են ընդունել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

Նշվում է, որ այդ բանաձևը կոչ է անում «արդար և անկողմնակալ» միջազգային հետաքննության անցկացում' միջազգային այնպիսի կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպախորհուրդը և ԵԱՀԿ-ն:

 

 

Բանաձևի տեքստում նաև նշում է, որ Նեմցովի սպանությունը դարձել է «ժամանակակից Ռուսաստանում ամենակարևոր քաղաքական սպանությունը» և «խորհրդանշում է Ռուսաստանի քաղաքական ընդդիմության դեմ շարունակվող ռեպրեսիաների քաղաքականություն»:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը ցանկանում է պահանջել Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն: