Եվրախորհրդարանը հինգշաբթի բանաձև է ընդունել, որում մատնանշվում են Ռուսաստանի ճնշումներն Ուկրաինայի և Եվրամիության արևելյան մյուս գործընկեր երկրների վրա և կոչ է արել ԵՄ-ին պատասխան քայլեր ձեռնարկել:
«Եվրախորհրդարանը դարձյալ վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող անընդունելի քաղաքական և տնտեսական ճնշումները և առևտրային պատժամիջոցների սպառնալիքները, ինչպես նաև կոչ է անում Եվրամիությանը և անդամ երկրներին մշակել և կիրառել ադեկվատ պատասխանի քաղաքականություն արևելյան գործընկերների նկատմամբ Ռուսաստանի այդ գործիքների և քայլերի նկատմամբ»,-ասվում է փաստաթղթում: