Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են Բորիս Նեմցովի սպանության «միջազգային հետաքննություն» անցկացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն բանաձեւում, որը մարտի 12-ին խորհրդարանականներն ընդունել են Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում:

 

Խորհրդարանականներն այն կարծիքին են, որ Նեմցովի զոհվելը «ամենանշանակալի քաղաքական սպանությունն Է Ռուսաստանի արդի պատմության մեջ»,-նշվում Է փաստաթղթի տեքստում:

 

Նրանք խնդրում են «միջազգային հետաքննություն անցկացնել այն բանի հաշվառմամբ, որ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի շրջանակներում առկա գործիքները կօգնեն ապահովելու հետաքննության անաչառությունն ու աարդարությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: