Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն պահանջել է իր նկատմամբ հետաքննություն անցկացնել՝ բիզնես-շահերի հնարավոր բախման առկայության մասին: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն' հղում անելով La Jornada մեքսիկական պարբերականին:

 

Պետության ղեկավարն այդ հետաքննությունը հանձնարարել է պետական ծառայության հարցերով նոր նախարար Վիրխիլիո Մարտինեսին:

 

Մասնավորապես, նախագահն առաջարկել է ստուգել իր կնոջ՝ Անժելիկա Ռիվերայի և երկրի ֆինանսների նախարար Լուիս Վիդեգարայի նստավայրերի առքուվաճառքի օպերացիաները:

 

Մեքսիկական ԶԼՄ-ները պնդում էին, որ նախագահի կնոջ ընկերությունները Մեքսիկայի պետական գերատեսչություններից ստացել են ձեռնտու պայմանագրեր, իսկ փոխարենը նրանց մատուցել են ծառայություններ անշարժ գույքի ձևավորման և վերավաճառքի հարցում: