Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը պատրաստվում Է վաճառել շուրջ 218 միլիոն դոլար արժողությամբ Boeing 787 Dreamliner-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ պետության նոր ղեկավարը հայտարարել Էր 60 պետական ինքնաթիռներից եւ 70 ուղղաթիռներից հրաժարվելու պլանների մասին:
«Մենք վաճառում ենք բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, որոցից օգտվել են կոռուպցիոներ քաղաքական գործիչները»,- պարզաբանել Է իր գործողություններն Օբրադորը: Հայտնի Է, որ նախագահական հանրանավը կփոխադրվի ԱՄՆ դեկտեմբերի 3-ին: Մեքսիկայի ղեկավարը նաեւ խոստացել Է դադարեցնել թոշակների վճարումը նախկին նախագահներին եւ կրճատել պետական պաշտոնյաների աշխատավարձերը:
Նաեւ նշվում Է, որ պաշտոնակալությունից առաջ, որը կայացել Է դեկտեմբերի 1-ին, Լոպեսը քաղաքացիների համար բացել Los Pinos նախագահական նստավայրի դռները: Իր համեստությամբ հայտնի Անդրեսը բազմիցս հայտարարել Է, որ չի պլանավորում ապրել նախագահական նստավայրում եւ, ամենայն հավանականությամբ, այն կվերածի մշակութային կենտրոնի: