Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Սերջո Մատարելան այսօր երդում է տվել որպես Իտալիայի նոր նախագահ: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Անցած շաբաթ օրը Իտալիայի խորհրդարանի անդամները Մատարելային ընտրել են պետության նոր ղեկավար:
Նա Իտալիայի Հանրապետության 12-րդ նախագահն է հռչակվել երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում անցկացված քվեարկության արդյունքում, որին մասնակցել է 20 մարզի ներկայացուցիչ:
Գործակալության փոխանցմամբ՝ 73-ամյա Մատարելան 1987 թվականից մինչև 1990 թվականը և 1998 թվականից մինչև 2001 թվականը եղել է Իտալիայի կառավարության վեց կազմի անդամ:
Նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի, հանրակրթության նախարարի, խորհրդարանի հետ կապերի նախարարի, ինչպես նաև Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնները: