«Ես բոլոր եգիպտացիների նախագահն եմ առանց որևէ բացառության կամ տարբերութան»: Այս մասին հունիսի 8-ին Կահիրեի նախագահական պալատում երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին՝ խոստանալով, որ կհարգի Սահմանադրության բոլոր կետերը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա նաև ավելացրել է, որ չի ուզում մտածել անցյալի մասին կամ կանգ առնել անցած դժվարին ժամանակների վրա: Նա շեշտել է, որ չի ձգտել քաղաքական որևէ պաշտոնի և ռազմական ուսում է ստացել՝ նպատակ ունենալով պաշտպանել իր երկրի քաղաքացիներին և երկրի արժանապատվությունը: Ակնկալում է, որ կգա մի ժամանակաշրջան, երբ հանուն հայրենիքի հանդուրժողականություն և հաշտություն կլինի:
Սիսին հայտարարել է, որ կաշխատի երկրում վերականգնել անվտանգութունը, վերացնել ահաբեկչությունը, դա իր պարտականությունն է որպես նախագահ:
«Հունվարի 25-ը և հունիսի 30-ը ճանապարհ են հարթել Եգիպտոսում ուժող պետություն կառուցելու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ ռազմական ուժերը կարևոր դեր են խաղացել եգիպտացիների հույսերը և նպատակներն իրականցնելու համար: Սիսին միևնույն ժամանակ մերժել է Եգիպտոսի գործերում ցանկացած արտաքին միջամտություն:
Եգիպտոսում մայիսի 26-28-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին՝ ստանալով ձայների 97 տոկոսից ավելին: 2011թ. սկսած նա Եգիպտոսի 4-րդ նախագահն է Հոսնի Մուբարաքից, Մուհամմադ Մուրսիից, Ադլի Մանսուրից հետո: