Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին պետական այցով կժամանի Երևան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Սա այսպիսի մակարդակի առաջին այցելությունն է Հայաստան»,-ասաց Բալայանը:

 

Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ: