Մեքսիկայի ղեկավար Պենյա Նիետոն ներողություն է խնդրել այն սկանդալի համար, որը կապված է երկու տարի առաջ իր կնոջ կողմից կառավարական կապալառուից 7 միլիոն դոլարով տուն գնելու հետ:
Ինչպես հաղորդել է BBC-ն, Նիետոն ասել է, որ խախտել Է մարդկանց հավատը նախագահի եւ կառավարության նկատմամբ: Ըստ որում նա նշել է, որ խախտել է օրենքը եւ խոստացել է կրկնապատկել կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը:
«Ամենայն խոնարհությամբ՝ ես ձեզնից ներողություն եմ խնդրում»,- ասել է նա:
Շքեղ տան գնումը հարուցել է հասարակության քննդադատությունը, թեեւ նրա կինը պնդել է, որ անշարժ գույքը գնել է այն հոնորարներով, որոնք ստացել է դերասանուհի աշխատելու համար, հաղորդել է «Ինտերֆաքսը»: