Բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքն իր թվիթերում ներողություն է խնդրել անծանոթ կնոջից, որի հեռախոսահամարը նա սխալմամբ հավաքել էր Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ), տեղեկացնում է BBC-ին:

 

 

«Ողջույն, դա Երկի՞րն է,-զրուցակցին հարցրել է աստղանավորդը: Փիքը ճշտել է, որ զանգը ծաղրելու նպատակ չի հետապնդել. ինքը մի քանի անգամ փորձել է զանգահարել իր մերձավորներին՝ կնոջը՝ Ռեբեկային, եւ ծնողներին: Ի վերջո ստիպված է եղել նրանց համար հաղորդագրություն թողնել ինքնապատասխանիչի վրա:

 

 

Պաշտոնաթող ռազմական օդաչու մայոր Թիմ Փիքը միջազգային անձնակազմով ՄՏԿ է ժամանել դեկտեմբերի 15-ին: Փիքը դարձել է առաջին բրիտանահպատակը, որը ՄՏԿ-ում աշխատելու է ուղեւորվել՝ ներկայացնելով Եվրոպական տիեզերական գործակալությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: