www.tert.am Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենտե Ֆոքսը դարձել է երկրում մարիխուանայի օրինականացման գլխավոր աջակիցը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Los Angeles Times-ին:

 

 

Իր նախագահության տարիներին նա առանձնանում էր ծայրահեղ պահպանողականությամբ, սակայն վերջին տարիներին փոխել է իր կարծիքը: Դրա պատճառ է դարձել իրեն հաջորդած Ֆելիպե Կալդերոնի քաղաքականությունը, ում նախագահության օրոք թմրանյութի վաճառքի դեմ պայքարի շրջանակներում մահացել է 70 հազարից ավելի մեքսիկացի:

 

 

Ֆոքսը հայտարարել է, որ ինքը երբեք չի ծխել մարիխուանա, սակայն ընդունում է, որ որպես ֆերմեր ուրախությամբ կտնկեր իր դաշտում և կվաճառեր խանութներում:

 

 

Հարցումների համաձայն՝ մեքսիկացիների միայն 11 տոկոսն է աջակցում նրա նախաձեռնությանը, մինչդեռ 43 տոկոսը համոզված է, որ նախկին նախագահը գժվել է, իսկ 32 տոկոսը համարում է, որ նա խրախուսում է հանցագործությունները:

 

 

Մեքսիկայի ներկայիս նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն դեմ է մարիխուանայի օրինականացմանը: