Իտալական «Պերգոկրեմա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Անդրեա Միկելին մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Պերգոկրեման» հանդես է գալիս C սերիայում:
Նշվում է, որ նախկին նախագահը 37 տարեկան էր:
«Մեր ցավակցություններ ենք հայտնում Միկելեի ընտանիքին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում: Վերջին տվյալներով, հիվանդությունից մահացել է ավելի քան 13 հազար մարդ, 95 հազարը առողջացել են: Հիվանդացածների ընդհանուր թիվն անցել է 316 հազարը: