Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը կյանքի 91-րդ տարում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Դեմիրելը հունիսի 13-ին տեղափոխվել էր Անկարայի հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար: Հունիսի 17-ի գիշերը Թուրքիայի նախկին նախագահը շնչուղիների ինֆեկցիայի և սրտի անբավարարության պատճառով մահացել է:

 

Դեմիրելը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2000 թվականների ընթացքում: Ավելի վաղ զբաղեցրել է նաև երկրի վարչապետի պաշտոնը: