Թուրքիայի իններորդ նախագահ Սուլեյման Դեմիրելը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դեմիրելի հոսպիտալացման պատճառը եղել է շնչուղիների բորբոքումը:

 

Բժիշկները հաղորդել են, որ տվյալ պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք նշել են նաև, որ Դեմիրելն ունի շաքարային դիաբետ և պարբերաբար բուժում է ստանում նաև դրա համար: Թուրքիայի նախկին նախագահը հիվանդանոցում կմնա ևս մեկ-երկու օր: