Գերմանացի լրագրող Անն-Կատրին Ստրակեն բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն՝ ընդդեմ Ֆրանսիայի 94-ամյա նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ'Էսթենի՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ, գրում է Le Monde-ը։
37-ամյա լրագրողը պնդում է, որ 2018-ի վերջին՝ WDR հեռուստաալիքի համար Վալերի Ժիսկար Դ'Էսթենի հետ իրականացված հարցազրույցի ժամանակ, նա ձեռքը դրել է իր հետույքին:
Միջադեպը տեղի է ունեցել լուսանկարվելու պահին: Ֆրանսիայի օրենսդրությամբ՝ նման արարքը պատժվում է 2 տարվա ազատազրկմամբ և 30 հազար եվրո հասնող տուգանքով:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Վալերի Ժիսկար Դ'Էսթենը զբաղեցրել է 1974-1981 թվականներին։