Գերմանացի լրագրող Անն-Կատրին Ստրակեն Փարիզի դատախազություն է դիմել՝ ընդդեմ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի: Լրագրողը 94-ամյա տղամարդուն մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին հայտնում է Le Monde ամսագիրը:

37-ամյա կինը պնդում է, որ 2018թ. վերջին՝ WDR հեռուստաալիքի համար նախկին նախագահի հետ հարցազրույցի օրը դ’Էստենը, որ 1974-1981թթ. զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, ձեռքը դրել է իր ազդրերին: Դա տեղի է ունեցել լուսանկարվելիս:

«Ես շատ զարմացա, ինձ այդ անհարմար վիճակի մեջ դնող պահվածքն ամենևին չընդունելով՝ փորձեցի պարոն դ’Էստենի ձեռքը մի կողմ տանել, բայց չկարողացա: Տպավորություն էր, թե նա անդրդվելի է»,- ասել է լրագրողը:

Ֆրանսիայի օրենքներով՝ սեռական ոտնձգության համար երկու տարվա ազատազրկում է սպասվում կամ 30 հազար եվրո տուգանք: